Google Earth. Հայոց ցեղասպանության հուշարձանը «անվանել են» «Թալաաթ փաշայի հուշարձան»27 նոյեմբերի 2008 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Google-ի «Երկիր մոլորակ» (Google Earth) նախագծում Երեւանի Հայոց ցեղասպանության հուշարձանը «անվանել են» «Թալաաթ փաշայի հուշարձան»: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, այդ «լուսանկարը» հավելվել է Google-ի գործընկեր Panoramio կայքի լուսանկարների բազային, որոնք արտացոլվում են նաեւ Google Earth-ում: Այն պատկերի տակ, որտեղ Հայոց ցեղասպանության հուշարձանը «անվանել են» «Թալաաթ փաշայի հուշարձան» դրված է «Ալուկ Դոլմայան» ստորագրությունը, ինչով ակնարկվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Այս սադրիչ լուսանկարի տակ 2008թ. մարտի 12-ի ամսաթիվն է նշված: Այժմ անհրաժեշտ է պարզել, թե ինչպես դա հնարավոր եղավ եւ ով է այդ սադրանքի հեղինակը: Հնարավո՞ր է, որ դա Google Earth-ի կամ Panoramio-ի աշխատակիցն է»,-գրում է Ժան Էքիյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |