ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը27 նոյեմբերի 2008 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը հավանություն է տալիս Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սկսված քաղաքական երկխոսությունը եւ պատրաստ է ամեն կերպ աջակցել այդ գործընթացի շարունակությանը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած «Եվրամիությունն ու Հարավային Կովկասը. Անվտանգ գործընկերությո՞ւն» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինը: «Ստամբուլում Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումից հետո նրանք պատրաստակամություն են հայտնել շարունակել երկկողմ հարաբերությունների հաստատման գործընթացը, եւ սա արդեն իսկ հուսադրում է»,-ասել է գերմանացի դիվանագետը: Հայ-թուրքական երկխոսության սկիզբ հանդիսացավ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Երեւան սեպտեմբերի 6-ին: Գյուլին Հայաստան էր հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ խաղը դիտելու նպատակով: Նոյեմբերի 24-ին Ստամբուլում տեղի ունեցավ Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Ալի Բաբաջանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |