Բաքվի մասնակցությունը բանակցություններին շղարշ է, որի ետեւում նոր զինված ագրեսիա է նախապատրաստվում ԼՂՀ-ի դեմ28 նոյեմբերի 2008 - 19:50 AMT PanARMENIAN.Net - «Իր հայտարարությամբ Ադրբեջանի նախագահը հաստատեց, որ Ադրբեջանը չի հրաժարվել ուժային ռեվանշի գաղափարից, իսկ մասնակցությունը ԵԱՀԿ ՄԽ հովանու տակ ընթացող բանակցություններին օգտագործվում է որպես շղարշ, որի ետեւում նոր զինված ագրեսիա է նախապատրաստվում ԼՂՀ-ի դեմ»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մաիլյանը: Ըստ Մաիլյանի, դա նշանակում է, որ Ղարաբաղի ֆիզիկական անվտանգությունը ակտուալ խնդիր է մնում, որը կարող է լուծվել համաշխարհային ու տարածաշրջանային տերությունների կողմից ԼՂՀ անկախ պետականության ճանաչման միջոցով: «Ճանաչված ԼՂՀ-ն կկարողանա ապահովել սեփական անվտանգությունը ոչ միայն ռազմական, այլ նաեւ քաղաքական-դիվանագիտական միջոցներով: ԼՂՀ-ի մոտ այլ երկրների հետ ռազմական համագործակցության մասին փաստաթղթերի առկայությունը կնվազեցնի Ադրբեջանի ախորժակները եւ տեւական կայունություն կհաստատի մեր տարածաշրջանում: Եթե պաշտոնական Բաքուն բանակցային գործընթացին զուգահեռ «մկաններն է մարզում», ապա հայկական կողմերը պետք է ակտիվորեն աշխատեն Ղարաբաղի ժողովրդի իրագործած ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ուղղությամբ»,-ասել է նա: Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իտալական RAI հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ «Մայնդորֆի հռչակագրում ոչ ոք չի կարողանա գտնել հակամարտության ռազմական ուղուց հրաժարվելու վերաբերյալ Ադրբեջանի պարտավորությունը եւ ուստի, հուսալով, որ կգտնվի քաղաքական կարգավորում, մենք միեւնույն ժամանակ միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած միջոցների, եւ այստեղ ռազմական ուղին երբեք չի բացառվել, եւ այժմ էլ բացառված չէ»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |