ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳՆ ղեկավարները կոչ են արել ավարտել ղարաբաղյան հակամարտության հիմնավոր սկզբունքների համաձայնեցումը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մենք` ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք Համանախագահ երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի Արտգործնախարարներս եւ փոխնախարարներս, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ ենք անում օգտագործել 2008թ. նոյեմբերի 2-ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ հանդիպման արդյունքում առաջացած կառուցվածքային ու դրական իմպուլսը: Նույն օրը ստորագրված Մոսկովյան հռչակագիրը նոր եւ խոստումնալից փուլ բացեց Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու մեր ընդհանուր ձգտման համար: Այդ հռչակագրում նախագահները հաստատում են իրենց հավատարմությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնելուն Մինսկի խմբի Համանախագահների միջնորդական ջանքերի շրջանակներում եւ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հետ նախորդ տարում Մադրիդում փոխանցված իրենց առաջարկների հիման վրա համագործակցության արդյունքում Համանախագահների մշակած հիմնավոր սկզբունքների հիման վրա:



Մենք կողմերին կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ ջանքեր նախաձեռնել մոտակա ամիսների ընթացքում կարգավորման հիմնավոր սկզբունքների համաձայնեցման ավարտի համար եւ հետո անցնել այդ համաձայնեցված հիմքի վրա համապարփակ հաշտության պայմանագրի նախագծի կազմմանը:



Մոսկովյան դրույթներին համապատասխան մենք նաեւ կոչ ենք անում կողմերին Համանախագահների հետ միասին անցնել վստահության ամրապնդման միջոցների իրականացմանը` սկսած քաղաքացիական անձանց եւ զինծառայողների կյանքերի պահպանության նպատակով հակամարտության կողմերի առաջնային դիրքերից դիպուկահարների հեռացումից, ինչպես դա արդեն առաջարկվել էր կողմերի ղեկավարությանը մեր միջնորդների կողմից 2008թ. նոյմեմբերի կեսերին նրանց վերջին տարածաշրջանային ուղեւորության ժամանակ: Կողմերին չափազանց կարեւոր է վստահության ամրապնդման համար այդ եւ այլ միջոցներով կրակի դադարեցման օրակարգի կայունացման նպատակով աշխատել միմյանց, Համանախագահների եւ ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի հետ:



Մենք կրկին հաստատում ենք, որ մեր հստակ կարծիքը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ կողմերին կոչ ենք անում հաստատել իրենց հավատարմությունը խաղաղ կարգավորմանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---