Ղազախստանի հայ համայնքը մտադիր է երկրի խորհրդարանի առջեւ արծարծել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը18 դեկտեմբերի 2008 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի հայ համայնքի ներքին խնդիրները հիմնականում բխում են տեղի հայերի անմիասնականությունից եւ համայնքի հասարակական կյանքի հանդեպ որոշակի անտարբերությունից: Նման կարծիք է հայտնել «ՂՀԵ» (Ղազախստանի հայ երիտասարդություն) հանրապետական կազմակերպության առաջնորդ եւ Կոստանայ քաղաքի հայ համայնքի խորհրդի անդամ Մաքսիմ Դալլաքյանը: «Անկասկած, կան մարդիկ, որոնք անկեղծորեն հետաքրքրվում են համայնքի կյանքով, կազմակերպվող միջոցառումներով, որոնք պատրաստ են եւ անձնական, եւ ֆինանսական առումով սատարել համայնքի գործունեությանը: Ցավոք, նման մարդիկ քիչ են»,-գտնում է երիտասարդ առաջնորդը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը հղում անելով Miasin.Ru պորտալին, Մ.Դալլաքյանը նշել է, որ այժմ գնում է Ղազախստանի հայ համայնքի կայացման գործընթացը եւ կոնկրետ արդյունքների մասին դեռեւս վաղ է խոսել: «Կարող եմ ասել, որ մինչ այժմ աշխատանք է տարվում Ղազախստանի տարբեր մարզերի երիտասարդների միջեւ լրատվական փոխանակում կազմակերպելու ուղղությամբ: Մեր առաջին համատեղ նախագիծը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միաժամանակյա (այսինքն նույն ժամին) միջոցառման անցկացումն էր: Մեր մարզում մենք մեզ վրա պատասխանատվություն վերցրեցինք եւ ընդլայնեցինք մեր միջոցառումների շարքը ի տարբերություն նախորդ տարիների»,-նշում է նա: Մասնավորապես, ըստ Դալլաքյանի, հայ համայնքի օրակարգում է Ղազախստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնումը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան. Մինսկում «հանգիստ են վերաբերվում Փաշինյանի իմպուլսիվ խոսքերին» «Մենք համագործակցել և գործակցելու ենք Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական»,–ասել է Շպակովսկին ՀՀ-ն պաշտոնապես միացել է ՆԱՍԱ-ի Արտեմիսի համաձայնագրին Համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 12-ին Վաշինգտոնում՝ ՆԱՍԱ-ի գլխամասում Հարությունյան․ Արձանագրում եմ ոստիկանության գրագետ և համբերատար աշխատանքը «Մտահոգվելու շատ բան չկա, քանի որ Կաթողիկոսի օրհնած շարժումը չունի հանրության աջակցությունը»,–նշել է նա ՄԻՊ. Ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ իրավական գնահատական ստանա Մանասյանը խիստ դատապարտել է տեղի ունեցածը |