Մոսկվան եւ Թբիլիսին գաղտնի բանակցություննե՞ր են վարում23 դեկտեմբերի 2008 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Կոմերսանտ. Մոսկվան եւ Թբիլիսին միջնորդների միջոցով բանակցություններ են վարում հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին: Որպես այդպիսի ոչ պաշտոնական բանակցողներից մեկը հանդես է եկել Ռուսաստանի վրացիների Միության ղեկավար Միխայիլ Խուբութիան: Նրա խոսքերով, վերջերս Վրաստանի նախագահի հետ կայացած հանդիպմանը նա քննարկել է Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ ավիահաղորդակցությունը վերականգնելու հնարավորությունը, գրում է Կոմերսանտ թերթը: Միխայիլ Խուբութիան պատմել է վերջերս Վրաստանի նախագահի հետ կայացած հանդիպման մասին: Այն տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին Մյունխենում, որտեղ Միխայիլ Սահակաշվիլին բացում էր Վրաստանի պատվավոր հյուպատոսարանը: «Վերջերս ես զրուցել եմ Սահակաշվիլիի հետ: Ես նրա հետ հարցեր ունեի ժամանակավորապես ՌԴ տարածքում բնակվող վրաց փախստականների խնդիրների լուծման հետ կապված: Նրանց անցագրերի ժամկետներն անցել են եւ այժմ նրանք վերադառնալու տեղ չունեն: Քննարկել ենք նաեւ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ավիահաղորդակցության վերականգնումը»,- հայտնել է Խուբութիան:Հրաժարվելով հստակեցնել, թե ով է Մոսկվայում իրեն լիազորել վրաց առաջնորդի հետ նման բանակցություններ վարելու համար, Միխայիլ Խուբութիան պատմել է, որ ըստ իր կարծիքի, Սահակաշվիլին պատրաստ է Մոսկվայի հետ հաղորդակցմանը: «Նա, ինչպես ինձ է թվում, հիասթափված է նրանից, որ Վրաստանին չեն տվել ՆԱՏՕ-ի անդամության գործողությունների ծրագիրը եւ նաեւ նրանից, որ նա հարկի աջակցություն չստացավ Եվրոպայից»,- ասել է Միխայիլ Խուբութիան:- Նա ակնհայտորեն սկսել է գիտակցել, որ ՌԴ հետ երկխոսությունն անհրաժեշտ է: Ռուսաստանը պետք է ավելի իմաստուն լինի եւ օգնի նրան: Աշխատանքներ են ընթանում: Տեսնենք` ինչ կստացվի»: Վրաց նախագահի մամլո ծառայությունում չհաստատեցին, բայց եւ չհերքեցին Սահակաշվիլիի եւ Խուբութիայի հանդիպման փաստը: Այդ միջոցին ռուսական պաշտոնական անձինք թե' Հարավային Օսիայի օգոստոսյան իրադարձությունների ժամանակ, եւ թե' դրանից հետո ուղղակիորեն հայտարարել են, որ ներկայիս վրացական ղեկավարության օրոք Թբիլիսիի հետ հարաբերությունների վերականգնումն անհնար է: Ռուսաստանի նախագահի վարչության աղբյուրները նույնպես համոզված են, որ ռուս-վրացական հարաբերություններն ապագա չունեն, քանի դեռ իշխանության գլուխ է կանգնած Միխայիլ Սահակաշվիլին: Միխայիլ Խուբութիայի շրջապատի աղբյուրները հայտարարել են, որ, իբր, հանդիպմանը քննարկվել է նաեւ վրաց նախագահի վաղաժամ հեռացման հնարավորությունը, նշում է Կոմերսանտը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |