ԵՄ եւ պաշտոնական Երեւանի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում նույնական են

PanARMENIAN.Net - Արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության գծով ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Հավիեր Սոլանայի հայտարարությունը ղարաբաղյան կարգավորման մասին ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի խոսքերին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է Հայաստանի դիվանագիտական շրջանակների աղբյուրը: Դեկտեմբերի 23-ին Սոլանան հայտարարեց. «Մենք ողջունել ենք նոյեմբերի երկուսի Մոսկովյան եւ դեկտեմբերի չորսի Հելսինկյան հռչակագրերը, որոնք հաստատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը գտնելու բոլոր կողմերի ձգտումը»: Աղբյուրի խոսքերով, Հավիեր Սոլանայի հայտարարությունը խոսում է այն մասին, որ ԵՄ եւ պաշտոնական Երեւանի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում նույնական են:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---