Իրանի հավասարակշռված դիրքորոշումը կարեւոր դեր է խաղում ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման գործում23 դեկտեմբերի 2008 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության ազգային բարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերիի գլխավորած պատվիրակությանը` Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սայեդ Ալի Սաղայիանի ուղեկցությամբ: Հանդիպման սկզբում նախարարը ողջունեց հյուրերին հույս հայտնելով, որ երկուստեք անկեղծ քննարկումները մեկ անգամ եւս կհաստատեն Հայաստանի եւ Իրանի դիրքորոշումները տարածաշրջանային - երկկողմ համագործակցության խնդիրներում: Հանդիպման ընթացքում նախարարը նաեւ նշեց, որ երկու երկրների միջեւ ձեւավորված հարաբերություններն ու առկա հաջողությունները, դարավոր բարեկամությունն ու պատմամշակութային ընդհանրությունները բավարար հիմք են գործնական կապերի խորացման, զարգացման վերընթաց ուղին ապագայում եւս շարունակելու համար: Հանդիպման ավարտին կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ, նախանշվեցին անելիքները մոտ ապագայում: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին` կողմերը փաստեցին նաեւ, որ Իրանի որդեգրած հավասարակշռված դիրքորոշումը կարեւոր նշանակություն ունի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Իսկ առկա բազմաբնույթ համագործակցությունը բխում է ոչ միայն Հայաստանի եւ Իրանի շահերից, այլեւ նպաստավոր է ողջ տարածաշրջանի համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |