ՌԴ ՊՆ-ն կտրականապես հերքում է ռուսական սպառազինություն Հայաստան առաքելու մասին հաղորդագրությունները14 հունվարի 2009 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հերքել են ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունները Հայաստանին 800 մլն դոլարի ռուսական սպառազինություն փոխանցելու վերաբերյալ: Ինչպես հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Դրոբիշեւսկին, նման առաքումներ չեն իրականացվել եւ հաղորդագրություններն այդ մասին չեն համապատասխանում իրականությանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի պաշտպանության նախարարության հարցման պաշտոնական պատասխանը պատրաստ կլինի առաջիկայում, հաղորդում է «Էխո Մոսկվին»: Ավելի վաղ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե իբր ՌԴ-ն Հայաստանին 800 մլն դոլարի ռազմական տեխնիկա է փոխանցել, ապատեղեկատվություն է անվանել: Նման տեղեկատվություն է տարածել Bakiliar.AZ-ը, հղում անելով ANS TV-ի վրա: Ըստ տվյալ հաղորդագրության, «ՌԴ ՊՆ մամլո ծառայության ղեկավար Ալեքսանդր Պետրունինը հաստատել էր Հայաստանին 800 մլն դոլարի ռազմական տեխնիկա փոխանցելու փաստը: Ըստ Ա.Պետրունինի, խոսքը գնում է միջպետական համաձայնագրի շրջանակներում զենքի փոխանցման մասին»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |