Ֆեռերո-Վալդներ. «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մեջ մտնող պետությունները ԵՄ համար կարեւոր են14 հունվարի 2009 - 17:15 AMT PanARMENIAN.Net - «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մեջ մտնող պետությունները ԵՄ համար կարեւոր են: Այդ մասին հայտնել է արտաքին հարաբերությունների եւ Եվրոպայի հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները, որը հունվարի երկրորդ կեսին այցով ժամանելու է հարավկովկասյան տարածաշրջան: «Ես մտադրված եմ այցելել Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետությունները: Հավատում եմ, որ ծրագրի մեջ կընդգրկվեն բոլոր հարցերը, այդ թվում` էներգետիկ դոսյեն»,- ասել է Բենիտա Ֆեռերո-Վալդները, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:Ինչպես PanARMENIAN.Net -ին հայտնի է դարձել տեղեկացված աղբյուրներից, Բենիտա Ֆեռերո-Վալդները Հայաստան կժամանի հունվարի 19-ին: Այցի շրջանակներում ԵՄ հանձնակատարը մտադրված է հանդիպել հանրապետության ղեկավարության հետ եւ քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճանապարհները եւ ԵՄ նոր` «Արեւելյան գործընկերության» նախաձեռնությունը: Երեւանից հետո Բենիտա Ֆեռերո-Վալդները կմեկնի Բաքու եւ Թբիլիսի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |