ԵՄ-ն Հարավային Կովկասի երկրներին կարող է առաջարկել յուրահատուկ «Կայունության պակտ»

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի երկրներին կարող է առաջարկվել Հարավ-Արեւելյան Եվրոպայի Կայունության պակտին նույնացող մի փաստաթուղթ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերի գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները:



Հարավ-Արեւելյան Եվրոպայի Կայունության պակտն իրենից ներկայացնում է միջազգային նախաձեռնություն, որը միավորում է բալկանյան տարածաշրջանի, ԵՄ, Ռուսաստանի, ԱՄՆ, միջազգային եւ ֆինանսական կազմակերպությունների մեծ մասի ջանքերը` Հարավ-Արեւելյան Եվրոպայի երկրներն իրենց` խաղաղությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքների հանդեպ հարգանքն ու տնտեսական զարգացումը առաջ մղելու ջանքերում ամրապնդելու ճանապարհով տարածաշրջանում կայունության հասնելու նպատակով:

Կայունության պակտի մեխանիզմը պաշտոնապես շահագործման է հանձնվել 1999թ. հուլիսի 30-ին Սառաեւոյում կայացած գագաթաժողովին:



Հարավային Օսիայի ռազմական գործողություններից հետո պաշտոնական Անկարան հանդես եկավ «Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման նախաձեռնությամբ, որին, թուրքական կողմի առաջարկի համաձայն, կարող են միանալ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան եւ Ռուսաստանը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---