Ռուբեն Զարգարյան. ԼՂՀ ճանաչումը պետք է ցանկացած բանակցությունների մեկնարկային կետը լինի

PanARMENIAN.Net - «ԼՂՀ ճանաչումը պետք է ցանկացած բանակցությունների մեկնարկային կետը լինի»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանը: Նրա խոսքերով, ցանկացած փաստաթղթում կարեւոր է նրա բովանդակությունը, թե արդյոք դրանում ամրագրված է ԼՂՀ անկախության անհապաղ եւ վերջնական ճանաչմանը տանող ճանապարհը, թե՞ ոչ: Եւս մեկ անգամ կընդգծեմ, որ ԼՂՀ ճանաչումը պետք է ցանկացած բանակցությունների մեկնարկային կետը լինի:«Ակնհայտ է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիմնական մասնակիցները Ադրբեջանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն են: Անհրաժեշտ է փաստել, որ Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի հետ խորհրդակցությունների երկկողմ ձեւաչափը բացառապես քարոզչական նպատակներով` Հայաստանը որպես ագրեսոր ներկայացնելու համար: Առանց ԼՂՀ ստորագրության ցանկացած փաստաթղթի նշանակությունը արժեզրկվում է, իսկ երկկողմ բանակցությունները հանդիսանում են Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան-Հայաստան բանակցությունների ԵԱՀԿ եւ այլ միջազգային կառույցների կողմից ճանաչված իրավաբանական եռակողմ ձեւաչափի խախտում»,- ընդգծել է Զարգարյանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---