Թուրք դերասանը խոստովանել է 10 հույն-կիպրոսցի ռազմագերիների սպանությունը

PanARMENIAN.Net - Հայտնի թուրք դերասան, թուրքական հեռուստաընկերության աստղ Աթիլա Օլգաչն անցյալ շաբաթ խոստովանել է, որ 1974թ. թուրքական բանակի` Կիպրոս կատարած ներխուժման ժամանակ սպանել է 10 կիպրոսցի ռազմագերիների: Օլգաչը պատմել է, որ առաջինը սպանել է 19-ամյա հույն-կիպրոսցուն, որի ձեռքերը կապված են եղել մեջքին: «Երբ ես մոտեցա նրան, նա թքեց իմ երեսին, եւ ես կրակեցի նրա վրա: Իսկ հետո ես սպանեցի եւս ինը հոգու»,- պատմել է դերասանը, գրում է Gibrahayer.com-ը:



Թուրք դերասանի արարքը համարելով Ժնեւյան կոնվենցիայի 13-րդ հոդվածի լուրջ խախտում` Կիպրոսի կառավարությունը, փորձագետներն ու անհայտ կորածների հարցով հանձնաժողովը ծրագրել են հստակ քայլեր ձեռնարկել: Բայց այն բանից հետո, երբ դերասանի հայտարարությունը դարձավ թուրքական մամուլի քննարկման առարկա, Աթիլա Օլգաչը հետ վերցրեց իր խոսքերը` հայտնելով, որ դա ֆիլմի մի դրվագ էր, որի սցենարը նա գրում է: Չնայած դրան, թուրքական ԶԼՄ-ը Օլգաչին մեղադրել են թուրքական ազգի վարկաբեկման մեջ այն առումով, որ նա թուրքերին ներկայացրել է որպես բարբարոսներ: Հայտնի թուրք լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդն անգամ կոնկրետ քայլեր ձեռնարկելու կոչ է արել Թուրքիայի արդարադատության նախարարությանը: Լրագրողի խոսքով, դերասան Աթիլա Օլգաչը պետք է կանգնի դատարանի առջեւ անկախ այն բանից, թե արդյոք նա սուտ է ասել` խոսելով 10 կիպրոսցի ռազմագերիների սպանության մասին:



1974թ. Թուրքիայի ԶՈՒ ներխուժեցին Կիպրոս` «կղզու թուրքական համայնքի պաշտպանության» նպատակով: Կիպրոսի հյուսիսային հատվածը մինչ օրս օկուպացված է, նրա տարածքում հռչակվել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը ճանաչվել է միայն Թուրքիայի կողմից: Ռազմական գործողությունների ընթացքում ավելի քան 1600 կիպրոսցիներ անհայտ կորել են: ԴՆԹ տվյալների օգնությամբ դեռեւս հաջողվել է ճանաչել 400 զոհվածների:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---