Իսրայելն ավելի շատ, քան մյուս երկրները, բարոյական պարտավորություն ունի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Անկարան ժխտում է մեկուկես միլիոն հայերի մահը, իսկ որոշ թուրք պատմաբաններ գրում են այն մասին, որ Առաջին աշխարհամարտի տարիներին սպանվել է 600 000 մարդ: Այդ մասին գրում է The Jerusalem Post-ի լրագրող Սին Գեննոնը: «Սկսած 1922թ. Լոզանի կոնֆեռանսից պաշտոնական Անկարան ձգտել է զանգվածային սպանությունները որպես «քրիստոնեական քարոզչության» արդյունք ներկայացնել: Հայոց ցեղասպանության ճանաչման քարոզարշավը ուժեղացավ 1965թ. հետո, երբ 50-րդ տարելիցի առիթով ձգտում էին այդ հարցի վրա հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը»,- գրում է Գեննոնը:



Հոդվածում նշվում է, որ Օսմանյան կայսրությունում հայերը դարձան realpolitik-ի զոհը եւ, չնայած թուրք-իսրայելական հարաբերություններին սպառնող հետեւանքներին եւ Թուրքիայի 25000-անոց հրեական համայնքին, Իսրայելն ավելի շատ, քան մյուս երկրները, բարոյական պարտավորություն ունի 1915թ. հանցագործությունները ցեղասպանություն անվանելու:

«Հայտնի իրավաբան Ռաֆայել Լիմկինը, որը 1944թ. շրջանառության մեջ դրեց «ցեղասպանություն» տերմինը, որպես օրինակ օգտագործում էր հայերի ջարդը: 21 երկիր, այդ թվում` Ռուսաստանը, Կանադան եւ Ֆրանսիան, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ Ցեղասպանությունների ուսումնասիրման գիտնականների միջազգային ասոցիացիան ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը:



Գեննոնն ընդգծում է, որ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման, որն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում երկու անգամ պարտավորվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Ջո Բայդենը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ԿՀՎ ղեկավար Լեոն Պանետտան Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցներ են»: Այդ կապակցությամբ, հեղինակը ընդգծում է, որ իզուր չէ, որ թուրքական Hurriyet թերթը նոր ամերիկյան վարչակազմը բնորոշեց, որպես «ամենահայամետ վարչակազմը ԱՄՆ պատմության մեջ»:



«Փաստորեն, ԱՄՆ նախագահ Օբաման կարող է օգտագործել այս տարվա ապրիլի 24-ի ամենամյա հայտարարությունը հայերի սպանությունը գնահատելու համար ցեղասպանություն ճանաչելու համար: Բացի այդ, վերջերս ԱՄՆ առաջատար հրեական լոբբիստական կազմակերպության բարձրաստիճան աշխատակիցն ասել է, որ իսրայելա-թուրքական հարաբերությունների վատթարացումը «Ձուլած արճիճ» գործողության արդյունքում կարող է ամերիկյան հրեամետ կազմակերպություններին դրդել վերանայելու Հայոց ցեղասպանության ճանաչմանը դիմակայելու իրենց դիրքորոշումը»,- ընդգծվում է The Jerusalem Post-ի հոդվածում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---