Էրդողանին խորհուրդ են տվել ուսումնասիրել Թուրքիայի պատմությունը նախքան Իսրայելին սպանությունների մեջ մեղադրելը14 փետրվարի 2009 - 15:51 AMT PanARMENIAN.Net - «Ողջ պատմության ընթացքում Թուրքիան պատերազմներ է վարել, արյուն է թափել, սպանել է, իսկ հիմա այդ երկրի վարչապետ Էրդողանը դրանում Իսրայելին է մեղադրում: Ես նրան խորհուրդ կտայի նախքան մեզ սպանություններում մեղադրելը ավելի ուշադիր ուսումնասիրել սեփական երկրի պատմությունը»,- հայտնել է Իսրայելի ցամաքային զորքերի հրամանատար Ավի Միզրահը: Նրա խոսքով, Թուրքիան Իսրայելին մեղադրում է արաբական հողերի օկուպացման մեջ, իսկ ինքը արդեն երկար տարիներ օկուպացնում է Կիպրոսը: «Թող Էրդողանը հիշի, թե ինչպես էր Թուրքիան զենքի ուժով իսլամ տարածում Բալկաններում, Կովկասում եւ այլ տարածաշրջաններում: Հանուն դրա ոչնչացվել են հայեր, բուլղարներ, ռումիններ, սերբեր եւ ալբանացիներ: Այնպես որ մարդասպանները թուրքերն են, ոչ թե իսրայելցիները»,- ասել է նա, գրում է իսրայելական Haaretz թերթը:Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2009թ. սկզբին Իսրայելին մեղադրել է Գազայի սեկտորում «Ձուլած արճիճ» գործողության ընթացքում պաղեստինցիների ցեղասպանություն իրագործելու մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |