Թուրքիա. Վաշինգտոնը պետք է դադարեցնի իր աջակցությունն Իսրայելին

PanARMENIAN.Net - Թուրքիան կարեւոր դեր է կատարում Մերձավոր Արեւելքում խաղաղության ապահովման գործում, եւ Անկարան կարող էնպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Վաշինգտոնի ջանքերին: Այդ մասին Անկարայում հայտարարել է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջորջ Միտչելը: «Թուրքիան որպես ժողովրդավարական երկիր, որը սերտ կապեր ունի Իսրայելի հետ, կարեւոր դեր կկատարի Մերձավոր Արեւելքում անվտանգության ապահովման գործում»,-հայտարարել է Ջորջ Միտչելը: Նա ընդգծել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի կարեւոր դաշնակիցն է եւ Վաշինգտոնը ողջունում է Անկարայի որոշումը Գազայի տարածքի դոնորների խորհրդաժողովին մասնակցելու վերաբերյալ: Խորհրդաժողովը տեղի կունենա Եգիպտոսում մարտի 2-ին:



Ինչպես հաղորդում է թուրքական «Հյուրիեթ Դեյլի նյուս» թերթը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, թուրք բարձրաստիճան պաշտոնյաները Ջորջ Միտչելի հետ հանդիպման ընթացքում նշել են, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի իր աջակցությունն Իսրայելին եւ հավասարակշռված քաղաքականություն վարի Մերձավոր Արեւելքում:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---