Պիտեր Գաբրիելը հավատում է, որ ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիան կճանաչեն Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ երաժիշտ Պիտեր Գաբրիելը պնդում է 1915թ. Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը: «Երբ ես գրում էի «Քրիստոսի վերջին փորձությունը» ֆիլմի երաժշտությունը, ես օգտագործեցի ամենազգացմունքային երաժշտական գործիքը` հայկական դուդուկը: Ես եղել եմ Հայաստանում հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի ծննդյան օրը: Մենք այցելեցինք Հայոց Մեծ եղեռնի հուշահամալիր, այդ Ցեղասպանության ժամանակ զոհվել է ավելի քան մեկ միլիոն հայ: Թուրքերը հերքում են Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիան պետք է ճանաչեն այդ փաստը, ես հավատում եմ` դա կկատարվի: Ինչպես եւ Հարավային Աֆրիկայում ճշմարտության եւ հաշտության վերականգնման Հանձնաժողովի դեպքում, դեպի ապագան ազատ շարժվելու համար պետք է ճանաչել սեփական անցյալը»,- ասել է Գաբրիելը, գրում է The Armenian Weekly-ն:



Պիտեր Գաբրիելը 5 անգամ հաղթել է Grammy Awards-ի զանազան անվանակարգերում, 2006թ. աշխարհի Նոբելյան մրցանակի դափնեկիրն է եղել եւ 2008թ. Amnesty International-ի Բարի կամքի դեսպան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---