Ղարաբաղի մասին ֆիլմը Կալիֆորնիայում արժանացել է «Ոսկե խոսափող» մրցանակին13 մարտի 2009 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կալիֆորնիայի ռադիո- եւ հեռուստանորությունների ասոցիացիան (Radio& Television News Association of Southern California, www.rtna.org) «Ոսկե խոսափող» (Golden Mike Awards) մրցանակ է շնորհել «Լեռնային Ղարաբաղ, Արցախ. Պայքար ազատության համար» վավերագրական ֆիլմին:Մրցանակը հանձնվել է ֆիլմի համահեղինակ եւ համապրոդյուսեր Փիթեր Մուսուրլյանին: Ֆիլմի մյուս համահեղինակն ու պրոդյուսերն է ԱՄՆ-ում ԼՂՀ նախկին մշտական ներկայացուցիչ, այժմ ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վարդան Բարսեղյանը: Ֆիլմի հիմնական տեսանյութերը տրամադրել է ղարաբաղցի հեռուստալրագրող, «Ծիր Կաթին» ստուդիայի տնօրեն Նարինե Աղաբալյանը: 2008թ-ի սեպտեմբերին ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ Կոնգրեսում (Վաշինգտոն), «ԼՂՀ/Արցախ. Ազատության, ժողովրդավարության եւ առաջընթացի 20 տարիներ» միջոցառման շրջանակներում` ԱՄՆ կոնգրեսականների, դիվանագետների, հայտնի իրավապաշտպանների, փորձագետների եւ հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |