Հայ համայնքը կոչ է անում Ավստրալիայի խորհրդարանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Հայկական իրավունքների ավստրալական խորհուրդը (ARCA) հայ համայնքի անունից երխատագիտություն է հայտնել Հարավային Ավստրալիայի խորհրդարանի օրենսդիր խորհրդին Հայոց ցեղասպանության` որպես «մարդկության դեմ կատարված ծանրագույն հանցագործություններից մեկի» ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունման համար: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ի ստացած ARCA-ի մամլո հաղորդագրության մեջ:



«Հայոց ցեղասպանության ճանաչումը Հարավային Ավստրալիայի խորհրդարանի օրենսդիր խորհրդի կողմից չափազանց կարեւոր հարց է ARCA-ի համար: Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչներն անհամբեր սպասում են, որ Ավստրալիայի խորհրդարանը նույն խիզախությունը կդրսեւորի եւ կճանաչի Ցեղասպանությունը»,-ասվում է ARCA-ի հաղորդագրության մեջ:



Օրենսդիր խորհրդում լիբերալ ընդդիմության առաջնորդ Դեյվիդ Ռիջվեյի եւ օրենսդիր խորհրդում լիբերալ կառավարության անդամ Բերնարդ Ֆիննիգանի նախաձեռնած շարժումը Հարավային Ավստրալիայի Վերին պալատի քննարկմանն է ներկայացրել «Հայոց ցեղասպանության եւ ցեղասպանության մյուս բոլոր գործողությունների մասին» բանաձեւը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---