Բարաք Օբամա. Ես արդեն ճանաչել եմ Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Բայլորի համալսարանի (ԱՄՆ) ադյունկտ-պրոֆեսոր Քրիստիան Վան Գորդերն այն եզակի մարդկանցից էր, ովքեր նախընտրական քարոզարշավի ընթացքում կարողացան իրենց հարցը տալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: «2008 թվականի հոկտեմբերին Նյու Մեքսիկո նահանգում ինձ հնարավորություն ընձեռվեց հարց տալ նախագահին, եւ ես նրան հարցրեցի կճանաչի՞ արդյոք նա Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, եթե դառնա ԱՄՆ նախագահ: Բարաք Օբաման ինձ պատասխանեց, որ ինքն արդեն ճանաչել է այդ փաստը», - նշել է Քրիստիան Վան Գորդերը: Նա Ամերիկայի նախագահից պահանջել է կատարել իր խոստումը եւ ճանաչել Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է wacotrib.com-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---