ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար դարձել է Դանիայի վարչապետ Անդերս Ռասմուսենը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվել է Դանիայի վարչապետ Անդերս Ռասմուսենը: «Մենք եկել ենք համաձայնության, որ Ռասմուսենը կդառնա նոր գլխավոր քարտուղար», - ասել է Դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Յափ դե Հոոփ Սխեֆերը, հաղորդում է Reuters-ը:



Մինչեւ վերջին պահը Ռասմուսենի թեկնածությանը դեմ է եղել Թուրքիան: Սակայն վերջինիս դիրքորոշումը փոխվել է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահներ Բարաք Օբամայի եւ Աբդուլա Գյուլի հանդիպումից հետո: Նախկինում Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին փորձում էր համոզել, եւ նրա ջանքերը հաջողությամբ պսակվեցին: Պետության ղեկավարները, միասին հավաքվելով, Ռասմուսենին միաձայն ընտրեցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Դաշինքում որոշումները կայացվում են փոխզիջման հիման վրա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---