Սպիտակ տան մամլո քարտուղարը խուսափել է Հայոց ցեղասպանության մասին հարցին պատասխանելուց

PanARMENIAN.Net - Սպիտակ տան մամլո քարտուղար Ռոբերտ Գիբսը ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի Թուրքիա կատարելիք այցի նախօրեին տեղի ունեցած մամլո ասուլիսին խուսափեց Հայոց ցեղասպանության մասին հարցին պատասխանելուց: «Կարծում եմ` մենք դրա մասին ավելի ուշ կխոսենք»,- ասել է Ռոբերտ Գիբսը:



Նրա խոսքով, ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի այցը Թուրքիա պետք է ամրապնդի երկու երկրների հարաբերությունները, ինչպես նաեւ ցույց տա դրանց կարեւորությունը: «Մենք կկարողանանք քննարկել մեր ընդհանուր խնդիրները, որոնց շուրջ կարող ենք համագործակցել»,- ընդգծել է Սպիտակ տան մամլո քարտուղարը, հաղորդում է Asbarez.com-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---