Ադամ Շիֆ. Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը 5 ապրիլի 2009 - 01:11 AMT PanARMENIAN.Net - «Միլիոնավոր ամերիկացիներ հույս ունեն, որ Բարաք Օբաման կկատարի իր նախընտրական խոստումն ու կճանաչի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը», - գրում է կոնգրեսական Ադամ Շիֆը The Wall Street Journal թերթում:«Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից սկսած չկար ԱՄՆ ոչ մի նախագահ, ով չիմանար հայոց պատմության այդ սարսափելի ժամանակահատվածի մասին եւ կարողանար ուղղակիորեն հայտարարել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին: Ամերիկան արժանի է առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության եւ բոլոր ցեղասպանությունների մասին», -իր նախընտրական քարոզարշավի ընթացքում ասել էր նախագահ Օբաման», - գրում է Ադամ Շիֆը: Կոնգրեսականը հիշեցնում է, որ այն ժամանակվա թերթերը լի էին հայերի բազմաթիվ սպանությունների մասին նյութերով: Վերջերս Times թերթը գրել էր, որ «800000 հայ սառնասրտորեն սպանվել էր Փոքր Ասիայում»: Ադամ Շիֆն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անկասկած պետք է ընդունի, որ անցյալի ցեղասպանությունների մասին անկեղծորեն խոսելու անընդունակությունը հանգեցնում է Դարֆուրում ցեղասպանության վերաբերյալ որոշում կայացնելու անընդունակությանը: «Եթե մենք հանդես գանք ցեղասպանության ճանաչման դեմ եւ մտահոգվենք մեր դաշնակցին վիրավորելու առիթով, ապա մենք ինչպե՞ս կարող ենք Ռուսաստանին եւ Չինաստանին համոզել միջոցներ ձեռնարկել Դարֆուրում սպանությունները դադարեցնելու նպատակով: 2007 թվականի նոյեմբերի 11-ին իր նախընտրական ելույթներից մեկում Բարաք Օբաման հայտարարել էր. «Ես աշխատում եմ, որովհետեւ հավատում եմ, որ գոյություն ունի «չափազանց ուշ» երեւույթ: Բայց ահա ժամանակը եկել է»: Եվ ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը», - նշվում է կոնգրեսական Շիֆի հոդվածում: Մարտի 17-ին ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել էր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը: Բանաձեւը, որի հեղինակներն են Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, Ֆրենք Փալոունը եւ Մարք Քըրքը, ԱՄՆ նախագահին եւ կառավարությանը կոչ է անում որպես ցեղասպանություն ճանաչել Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրագործված վայրագությունները, որոնք խլել են 1,5 մլն մարդու կյանք: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |