Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարությունը կշարունակի բարեփոխումները11 ապրիլի 2009 - 20:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Մասուդ Ահմեդին: Հանրապետության Նախագահ գոհունակություն է հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության - մեր երկրին ցուցաբերվող ֆինանսական ու խորհրդատվական աջակցության համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ-անքները մեղմելուն վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իշխանություններն անելու են հնարավորը առկա կարողություններն ու ֆինանսական հնարավորություններն արդյունավետորեն օգտագործվելու` տնտեսության առավել տուժած ոլորտներին - հասարակության կարիքավոր խմբերին հասցեական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: ԱՄՀ-ի տարածաշրջանային տնօրենը Նախագահ Սարգսյանին տեղեկացրել է Լոնդոնում վերջերս տեղի ունեցած «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ընթացքում քննարկված հարցերի ու ձեռքբերված պայմանավորվածությունների մասին: Վերջինս հավաստել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը, հաշվի առնելով իրական կարիքները, այսօր ջանում է ավելի ճկուն քաղաքականություն վարել պետություններին ֆինանսական օժանդակություն տրամադրելու հարցում: Մասուդ Ահմեդին, ընդգծելով Հայաստանի հետ համագործակցության կար-որությունը, պատրաստակամություն է հայտնել ստեղծված դժվարին պայմաններում հնարավորինս օժանդակել մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների հաղթահարմանը: Մասուդ Ահմեդին -ս մեկ անգամ ողջունել է լողացող փոխարժեքի - ֆինանսական կայունության պահպանմանն ուղղված Հայաստանի որդեգրած քաղաքականությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է ՀՀ իշխանությունների վճռականությունը` շարունակելու նախատեսված բարեփոխումների ծրագրի իրականացումը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա |