Ադրբեջանցիների 51 տոկոսի կարծիքով «ո'չ պատերազմի, ո'չ խաղաղության» վիճակը Ղարաբաղում կշարունակվի

PanARMENIAN.Net - Plus-Rե սոցոլոգիական հարցման ծառայության կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքում, ադրբեջանցիների 35,8 տոկոսի կարծիքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում առաջիկայում հնարավոր են առաջխաղացումներ: 11,5 տոկոսը ենթադրում է, որ հակամարտության գոտում ռազմական գործողություններ սկսվեն, իսկ հարցման ենթարկվածների 51,7 տոկոսը վստահ է, որ կշարունակվի ո'չ պատերազմի, ո'չ խաղաղության վիճակը (2008-48,8 տոկոս):



Հակամարտության կարգավորման գործում փոխզիջումների անհնարինության մասին հայտարարել է հարցման ենթարկվածների 7 տոկոսը:



Հարցման ենթարկվածներն Ադրբեջանին բարեկամ երկրների շրջանում առանձնացրել են. Թուրքիան`87 տոկոս, ՌԴ`15,1 տոկոս, ԱՄՆ`4,2 տոկոս, Վրաստանը`12,2 տոկոս, Ուկրաինան` 8,1 տոկոս: Ադրբեջանին թշնամի երկրների շրջանում բաշխումը հետեւյալն է. Հայաստան` 94,7 տոկոս ( 2008 թվականին` 96,1տոկոս), Իրանը` 10 տոկոս, ՌԴ` 14,6 տոկոս, Ֆրանսիա` 4,5 տոկոս, ԱՄՆ` 3,8 տոկոս, հաղորդում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---