Իրանը տիրապետում է միջուկային էներգիայի արտադրության ամբողջական ցիկլին

PanARMENIAN.Net - Իրանը տիրապետում է միջուկային էներգիայի արտադրության ամբողջական ցիկլին: Այդ մասին ազգային հեռուստատեսությամբ հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը :



Նրա խոսքերով, այժմ Իրանին հարկավոր է անցնել իր միջուկային ծրագրի զարգացման հաջորդ կետին: Խոսքը վերաբերում է ատոմային էլեկտրակայանների /ԱԷԿ/ շինարարությանն առանց օտարերկրյա պետությունների օգնության, հաղորդում է Associated Press -ը:



Բուշերում ԱԷԿ-ի կառուցմամբ զբաղվում են ռուս մասնագետները: Այդ ռեակտորի շինարարությունը ծրագրվում է ավարտել 2009 կամ 2010 թթ.: Ապրիլի 9-ին Իրանում բացվել է Բուշերի ԱԷԿ-ի ռեակտորի համար միջուկային վառելիքի արտադրության գործարան: Այդ փաստը հարուցել է Արեւմուտքի մտահոգությունը: ԱՄՆ-ում եւ Արեւմտյան Եվրոպայում երկյուղ են կրում, որ իրանական միջուկային ծրագրի իրական նպատակը զանգվածային ոչնչացման զենքի ստեղծումն է: Ամերիկացիների կարծիքով, օգտագործված վառելիքը կարող է վերածվել պլուտոնի մարտագլխիկների պատրաստման համար: Ռուսաստանը հայտարարում է, որ պատրաստ է վերահսկել այդ գործընթացը:



Հենց իրանական միջուկային սպառնալիքն է հիմնական առիթ հանդիսանում Արեւելյան Եվրոպայում ԱՄՆ Հակահրթիռային պաշտպանության համակարգի կառուցման համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---