Բոստոնում կանցկացվի հայկական ֆիլմերի փառատոն12 ապրիլի 2009 - 01:48 AMT PanARMENIAN.Net - Հայ դրամատիկ մշակույթի դաշինքը մտադիր է ամենամյա երկրորդ «Հայ կինոյի փառատոնն» անցկացնել Բոստոնի Գեղեցիկ արվեստների թանգարանում: Փառատոնի շրջանակներում մայիսի 1-3 տեղի կունենա հայ մշակույթին ու լեզվին նվիրված փաստագրական եւ գեղարվեստական ֆիլմերի ցուցադրություն: Փառատոնը կբացի Էրիկ Նազարյանի «Երկնագույն Ժամ» ֆիլմը, որը պատմում է այն մարդկանց կյանքի մասին, որոնց միավորում է կորստի ու հույսի զգացողությունը: Ցուցադրությունից հետո տեղի կունենա ֆիլմի քննարկումը ռեժիսորի մասնակցությամբ: Փառատոնի երկրորդ օրը նվիրված կլինի ֆրանսահայ ռեժիսորներ Սերժ Ավեդիքյանին, Լեւոն Մինասյանին ու Վարանդ Սուջյանին: Նույն օրը երեկոյան տեղի կունենա Աննա Մելիքյանի «Ջրահարսը» ֆիլմի ցուցադրությունը: Մայիսի 3-ին փառատոնի վերջին օրը կմեկնարկի 12 կարճամետրաժ երաժշտական ֆիլմերի ցուցադրությամբ, որոնք նվիրված են System of a Down հայտնի ռոք-խմբի պատանի լսարանին հասցեագրված քաղաքական քարոզչական գործունեությանը: Փառատոնը կփակվի համշենի բարբառով ստեղծված Օզկան Ալփերի «Աշունը» նոր ֆիլմի ցուցադրությամբ, որն ուղեկցվում է անգլերեն տիտրերով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |