Արթուր Բաղդասարյանն ու Փոլ Ֆրիչը քննարկել են «Անվտանգությունը Կովկասում» համաժողովին առնչվող հարցեր15 ապրիլի 2009 - 22:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը ապրիլի 15-ին ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի գրասենյակի ղեկավար Փոլ Ֆրիչին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մայիսին Երեւանում կայանալիք «Անվտանգությունը Կովկասում» միջազգային համաժողովին առնչվող հարցեր: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ համաժողովին մասնակցելու են շուրջ երկու տասնյակ երկրների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Փոլ Ֆրիչը հաղորդել է, որ համաժողովին մասնակցելու է նաեւ ԵԱՀԿ ներկայացուցչական պատվիրակությունը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերին դը Բրիշամբոյի ղեկավարությամբ: Հանդիպման շրջանակներում քննարկվել են նաեւ ԵԱՀԿ-ի եւ ՀՀ ԱԱԽ-ի աշխատակազմի միջեւ համագործակցության համաձայնագիր ստորագրելու հետ կապված հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |