Կիեւի քաղաքականությունը Ղարաբաղի հարցում երբեք չի եղել անաչառ ու հավասարակշռված

PanARMENIAN.Net - Անդրադառնալով հայ-ուկրաինական հարաբերություններին, հարկ է հիշել Ղարաբաղի հարցում պաշտոնական Կիեւի դիրքորոշման մասին, որն երբեք չի եղել անաչառ ու հավասարակշռված: Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Արեշեւը` անդրադառնալով հայ-ուկրաինական հարաբերություններին խոչընդոտող գործոններին:



Ինչ վերաբերում է այս համատեքստում այնպիսի գործոնին, ինչպիսին ՎՈՒԱՄ-ն է, ապա, ըստ քաղաքագետի, «դրանից ոչ օգուտ կա, ոչ վնաս»: «Կարծում եմ, թեեւ ՎՈՒԱՄ-ը պարբերաբար հանդես է գալիս որպես գրգռող հանգամանք, այնուամենայնիվ դա չէ հիմնականը: Կան շատ այլ առավել լուրջ խնդիրներ»,-ասել է Ա.Արեշեւը: Նրա խոսքերով, «այդ կազմակերպության իրական գործունեությունը քիչ արդյունավետություն ունեցավ», հաղորդում է Analitika.at.ua-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---