Ուզբեկստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից

PanARMENIAN.Net - Ուզբեկստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից: Այդ մասին Հայաստանի մայրաքաղաքում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիլոլայ Բորդյուժան: Նրա խոսքերով Ուզբեկստանի դուրս գալու մասին լուրերը կապված են նրա հետ, որ երկիրը դադարեցրել է իր անդամակցությունը ԵվրԱզԷՍ-ին: «Ուզբեկստանի պատվիրակությունը օբյեկտիվ պատճառներով չի ժամանել ներկա գագաթաժողով, եւ ՀԱՊԿ ղեկավարությունը տեղեկացվել է այդ մասին»,- ասաց նա: Դրա հետ մեկտեղ նա նշեց, որ Ուզբեկստանի ներկայացուցիչները, ներառյալ երկրի ղեկավարությունը, միշտ հաստատել են ՀԱՊԿ-ի գործունեության նկատմամբ հետաքրքրվածությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---