Իրանը հետաքրքրված է ՀԱՊԿ- ի հետ համագործակցությամբ

PanARMENIAN.Net - Իրանը չի պատրաստվում մտնել հավաքական անվտանգության մասին Պայմանագրի Կազմակերպություն (ՀԱՊԿ), սակայն հետաքրքրված է համագործակցության հարցում: Այդ մասին Երեւանում կայացած ճեպազրույցին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նրա խոսքերով Իրանը շահագրգռված է կազմակերպության հետ գործնական համագործակցությունում, մասնավորապես` թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ: «Իրանը մասնակցում է բոլոր գործողություններին, որոնք անցկացվում են ՀԱՊԿ-ում թմրավաճառքի դեմ պայքարում, մասնավորապես նա իրեն շատ լավ դրսեւորեց «Կանալ 2008» օպերացիայում»,- ընդգծել է Բորդյուժան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---