Կանադայում տեղի կունենան Հայոց ցեղասպանության 94-ամյակին նվիրված միջոցառումներ

PanARMENIAN.Net - Կանադայի հայ համայնքը կնշի Հայոց ցեղասպանության 94-ամյակը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Կանադայի Հայ Դատի հանձնախմբում (ANCC), այս տարի լրանում է Կանադայի Համայնքների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման 5-րդ տարելիցը: «Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար չափազանց կարեւոր իրադարձություն է: Սա նաեւ հարգանքի տուրք է ցեղասպանությունից փրկված հայ փախստականներին օգնող կանադացիների հիշատակին»,-հայտարարել է ANCC նախագահ Արիս Բաբիկյանը:



Նա նաեւ հավելել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին են հանդես գալիս նաեւ Օնտարիո, Քվեբեկ եւ Բրիտանական Կոլումբիա նահանգների օրենսդիր մարմինները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---