Կալիֆորնիայի համալսարանում կքննարկեն Ցեղասպանության ազդեցությունը հայ մշակույթի վրա22 ապրիլի 2009 - 02:26 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի ուսանողներին հնարավորություն կընձեռվի իմանալ, թե ինչպես է Հայոց ցեղասպանությունն անդրադարձել հայկական մշակույթի վրա: Ապրիլի 22-ին Կալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարանում տեղի կունենա «Վերածնունդ` մշակույթի պատասխանը Հայոց ցեղասպանությանը» խորագրով միջոցառումը: Միջոցառման կազմակերպիչներն են Հայ երիտասարդների դաշնությունը (AYF), Հայ ուսանողների ասոցիացիան (UCLA), Հայ երիտասարդության միավորումն ու All-ASA կոնֆեդերացիան: «Արդեն շուրջ մեկ դար է, ինչ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերի մասին: Ցեղասպանության արդյունքում ոչ միայն 1,5 մլն հայեր զոհվեցին, ոչ միայն կորսվեցին մեր պատմական հողերն, այլ նաեւ կտրուկ փոխվեց հայոց մշակույթը»,-հայտարարել է միջոցառման կազմակերպիչներից մեկը` Մարիամ Ծատուրյանը: Միջոցառման ընթացքում կներկայացվեն այն փոխակերպումներն, որին ենթարկվեցին հայ գրականությունն ու մշակույթը Հայոց ցեղասպանության պատճառով: Զեկույցներով հանդես կգան Վահե Բերբերյանն ու Լիլի Թոմասյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |