ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Ստամբուլում ընթանում է Հայաստանի, Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի գործարարների հանդիպումը: Թուրքական լրատվական աղբյուրների համաձայն, փակ հանդիպման ընթացքում քննարկվել են իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության հեռանկարները: Ինչպես «Անադոլու» գործակալությանը նշել է Թուրքիայի կողմից հայ-թուրքական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նախագահի տեղակալՆոյան Սոյակը, Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ տեղի է ունեցել կոնստրուկտիվ երկխոսություն, որի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Կովկասի եւ Եվրոպայի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների թեման: Սոյակը նշել է, որ այդ հարցի կապակցությամբ կողմերը հասել են որոշակի համաձայնության: Նա ընդգծել է, որ հանդիպման ընթացքում բացարձակապես չեն քննարկվել քաղաքական հարցեր:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---