Ադրբեջանի Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահը չի կարող հաշտվել Արոնյանի հաջողությունների հետ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Մահիր Մամեդովն ամփոփել է Նալչիկում եզրափակված Գրան-պրիի 4-րդ շրջանի արդյունքները: Մամեդովի կարծիքով հայ գրոսմայսթեր Լեւոն Արոնյանն հաղթանակ է տանում այնտեղ, որտեղ հանդես չի գալիս Թեմուր Ռաջաբովը:



«Ես միշտ ասել եմ, որ Արոնյանն հաղթում է այնտեղ, որտեղ հանդես չի գալիս Թեմուրը: Գրան-պրիի 5-րդ շրջանը տեղի է ունենալու Երեւանում, որտեղ Արոնյանի հաղթանակն ապահովված է տան «պատերի» շնորհիվ: Ամեն դեպքում ամեն ինչ վերջնականապես կորոշվի 6-րդ շրջանի ավարտից հետո, որը տեղի կունենա տարեվերջին, բայց անցկացման վայրը դեռ հայտնի չէ»,- մեջբերում է Մամեդովին Day.az-ը:



Ըստ երեւույթին, Մամադովը չի հետեւում շախմատային մրցաշարերին եւ անհիմն հայտարարություններ է անում:



Միայն վերջին տարում Արոնյանն հաղթել է երկու մրցաշարերում, որոնց նաեւ մասնակցում էր Թեմուր Ռաջաբովը. Սոչիում Գրան-պրիի 2-րդ շրջանում եւ Նիցցայում «Ամբեր-2009» մրցաշարում:



Անհատական հանդիպումների վիճակագրությամբ Արոնյանը եւ Ռաջաբովը հավասար դիրքերում են. յուրաքանչյուրի մոտ 5-ական հաթղանակ եւ 12 ոչ ոքի:



Լեւոն Արոնյանի եւ Թեմուր Ռաջաբովի հանդիպումների վիճակագրությունը.



1. Արոնյան- Ռաջաբով- 1/2:1/2 (Եվրոպայի 5-րդ անհատական առաջնություն 2004)

2. Ռաջաբով- Արոնյան- 0:1 (Մայնց, օրդիքս Օփեն-2005)

3. Ռաջաբով- Արոնյան-1/2:1/2 (Ռուսաստանի Ակումբային գավաթ-2005)

4. Արոնյան- Ռաջաբով- 1:0 (Լինարես-2006)

5. Ռաջաբով- Արոնյան-1/2:1/2 (Լինարես-2006)

6. Ռաջաբով- Արոնյան-1:0 (Ամբեր-2007, կույր)

7. Արոնյան- Ռաջաբով-0:1 (Ամբեր-2007, ռապիդ)

8. Ռաջաբով- Արոնյան-0:1 (Corus-2007)-Լեւոն Արոնյան

9. Արոնյան- Ռաջաբով-0:1 (M-Tell masters-2008)

10. Ռաջաբով- Արոնյան-1/2:1/2 (M-Tell masters-2008)

11. Արոնյան- Ռաջաբով-1/2:1/2 (Մորելիյա, Լինարես-2008)

12. Ռաջաբով- Արոնյան-1/2:1/2 (Մորելիյա, Լինարես-2008)

13. Ռաջաբով- Արոնյան-1/2:1/2 (Մեծ սաղավարտ մրցաշար-2008 եւ Բիլբաո)

14. Արոնյան- Ռաջաբով-0:1(Մեծ սաղավարտ մրցաշար-2008 եւ Բիլբաո)

15. Արոնյան- Ռաջաբով-1:0 (Corus-2008)

16. Ռաջաբով- Արոնյան-1/2:1/2 (Օլիմպիադա-2008)

17. Ռաջաբով- Արոնյան-1/2:1/2 (Սոչիում ՖԻԴԵ Գրան-պրի-2008)

18. Արոնյան- Ռաջաբով-1:0 (Ամբեր-2009, կույր)

19. Ռաջաբով- Արոնյան-1/2:1/2 (Ամբեր-2009, ռապիդ)

20. Ռաջաբով- Արոնյան-1/2:1/2 (Corus-2009)

21. Ռաջաբով- Արոնյան-1:0 (Lina8es-2009)

22. Արոնյան- Ռաջաբով-1/2:1/2 (Լինարես-2009)
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---