Իտալիան աջակցում է Թուրքիայի մուտքը ԵՄ

PanARMENIAN.Net - Իտալիան հետեւողական է Թուրքիայի մուտքը ԵՄ աջակցելու հարցում: Այդ մասին Անկարայում հայտնել է Թուրքիայում Իտալիայի դեսպան Կառլո Մարսիլին: Նրա խոսքով, Թուրքիան միշտ դեմքով դեպի արեւմուտքն է շրջված: «Եթե Թուրքիան կատարի Եվրամիության կողմից իր առջեւ դրված բոլոր պայմանները, ապա անդամության համար ոչ մի խոչընդոտ չի լինի: Դուք նույնպես պետք է արագացնեք բարեփոխումների իրականացման գործընթացը»,- նշել է իտալացի դիվանագետը:



Նա նաեւ նշել է, որ ԵՄ-ն քրիստոնեական ակումբ չէ, եւ այն, որ Թուրքիան իսլամական երկիր է, հիմք չի հանդիսանում նրան Եվրամիություն չընդունելու համար: «Թուրքիան բոլոր առումներով եվրոպական երկիր է, եւ որ շատ կարեւոր է, աշխարհիկ ու ժողովրդավարական երկիր է: Թուրքիայում Եվրոպայի առավել դինամիկ զարգացող տնտեսություններից մեկն է, եւ անգամ գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում տնտեսական աճ է նկատվում»,- ընդգծել է Մարսիլին, գրում է թուրքական Today's Zaman թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---