Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը համաձայնության են եկել հիմնարար սկզբունքներով

PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ: Այդ մասին Պրահայում Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո հաղորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան:



Նրա խոսքով, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման արդյունքները կարելի է գնահատել որպես հաջող եւ արգասաբեր:



«Համատեղ դիրքորոշման հասնելու համար հարկավոր է շարունակել երկխոսությունը: Ուստի Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ հաջորդ բանակցությունները սպասվում են մոտ ժամամակներս Սանկտ-Պետերբուրգում»,- ասել է Բրայզան, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---