ՄԱԳԱՏԷ-ն հոգ է տանում շրջակա միջավայրի վերականգնման մասին 7 մայիսի 2009 - 22:56 AMT PanARMENIAN.Net - 2009թ. մայիսի 18-22-ը, Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության` ՄԱԳԱՏԷ-ի նախաձեռնությամբ, «Ռադիոակտիվ նյութերի մնացորդներով վարակված հողերի առողջացման հարցերին» նվիրված միջազգային խորհրդաժողով տեղի կունենա Աստանայում: Խորհրդաժողովը նվիրված է միջուկային փորձարկումների դադարեցմանը Սեմիպալատինսկում: Խորհրդաժողովի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ռադիոակտիվ աղտոտումից տուժած շրջակա միջավայրի վերականգնման խնդրին: Խորհրդաժողովի ընթացքում տեղի կունենա բաց բանավեճ ամենազգայուն հարցերի շուրջ, որոնք կապված են միջուկային զենքի կիրառման, ԱԷԿ-ների վթարների եւ աղետների արդյունքում ռադիոակտիվ աղտոտումից տուժած շրջանների վերականգնման հետ: Խորհրդաժողովին կմասնակցի 59 երկիր, հեղինակավոր միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ-ի, ՄԱԳԱՏԷ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի միջազգային գիտատեխնիկական կենտրոնի) ներկայացուցիչներ: Ազգային պատվիրակությունների մասնակցությունը հայտարարված է նախարարների, պատգամավորների, ազգային եւ տրանսազգային ընկերությունների թոփ-մենեջերների, Ղազախստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների մակարդակով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Porsche 911 մոդելի առաջին հիբրիդային տարբերակի մշակումը հաջողությամբ ավարտվել է Համաշխարհային պրեմիերան՝ մայիսի 28-ին |