ԱՄՆ խոստանում է ավելի ուշ քննարկել Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն հատկացնելու հարցը12 մայիսի 2009 - 21:14 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանին միջազգային օժանդակության ցուցաբերումը սկսվեց 20 տարի առաջ 1988թ. դեկտեմբերյան երկրաշարժից հետո, եւ այդ ժամանակվանից ի վեր Միացյալ Նահանգները հատկացրել է ավելի քան երկու միլիարդ դոլարի մարդասիրական օգնության ու զարգացման օժանդակություն, որն ուղղվել է Հայաստանի տնտեսական, սոցիալական ու կառավարման ոլորտներին»,- հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը` ավելացնելով, որ Օբամայի վարչակազմի ներկայացրած հայտում 2010 ֆինանսական տարում Հայաստանի համար պահանջվող գումարը (30 մլն դոլար) 25 տոկոսով ավել է 2009 ֆինանսական տարում Հայաստանի համար Բուշի վարչակազմի պահանջած գումարից (պահանջվել էր 24 մլն դոլար, իսկ Կոնգրեսն այդ գումարը կրկնապատկեց): Հայաստանին 2010 ֆինանսական տարում հատկացվելիք օժանդակության փաստացի ծավալների մասին Կոնգրեսը դեռ որոշում չի ընդունել:«Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնության տրամադրման հարցը կարգավորվում է ավելի ուշ` Կոնգրեսի ու Վարչակազմի միջեւ բյուջեի բանակցման ընթացքում»,- նշել է ԱՄՆ դեսպանը` հայտնելով, որ Լեռնային Ղարաբաղին ֆինանսավորման տրամադրման հարցով բյուջետային հայտ Կոնգրեսին երբեւէ չի ներկայացվում, քանի որ բյուջետային գործընթացում այդպիսի մեխանիզմ նախատեսված չէ: «ԱՄՆ շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանին եւ հայ ժողովրդի հետ վաղեմի բարեկամությանը: ԱՄՆ համար օգնությունը հայ ժողովրդին եղել եւ մնում է առաջնային»,- հայտնել է Յովանովիչը: ԱՄՆ վարչակազմը կրճատել է 2010 ֆինանսական տարում Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնության ծավալը: Բյուջեի նախագծում նաեւ խախտված է Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու հավասարությունը: Մասնավորապես, ԱՄՆ վարչակազմն առաջարկում է 2010 ֆինանսական տարում Հայաստանին հատկացնել 30 մլն դոլար: Ավելին, այս անգամ բյուջեի մեջ ընդգրկված չէ ԼՂ-ին հումանիտար օգնություն տրամադրելու մասին կետը, այն դեպքում, երբ 2009 ֆինանսական տարում ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ ԼՂՀ-ին հատկացվել է 8 միլիոն դրամի հումանիտար օգնություն: Բացի դրանից, վարչակազմն առաջարկում է 2010 ֆինանսական տարում Հայաստանին հատկացնել 3 մլն դոլար ռազմական օգնություն, Ադրբեջանին` 4 մլն դոլար: Ռազմական ուսուցման ծրագրի (IMET) շրջանակներում Հայաստանի համար նախատեսվում է 450 հազար դոլար, իսկ Ադրբեջանի համար` 900 հազար դոլար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում «Երևանի ավտոբուսի» վարորդները գործադուլ են անում․ Քաղաքապետարանը դա համարում է սաբոտաժ Վարորդները բողոքում են նոր ղեկավարության դեմ |