Ռուսաստանի նախագահը պարզեցրել է զենքի մատակարարումները ՀԱՊԿ գործընկերներին

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Ռուսաստանից զենքի մատակարարումները կիրականացվեն արտոնյալ գներով: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը համապատասխան օրենք է ստորագրել : Այդպիսով, Ռուսաստանը վավերացրել է ՀԱՊԿ շրջանակներում ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող արձանագրությունները: Բացի այդ, Մեդվեդեւը առանձին օրենք է ստորագրել, որում դիվանագիտական կարգավիճակ է շնորհել ՀԱՊԿ-ում ընդգրկված կառույցների աշխատակիցներին եւ նրանց ընտանիքների անդամներին:



ԱՊՀ գործերով Պետդումայի կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Օստրովսկին այդ առնչությամբ նշել է, որ ՀԱՊԿ անդամների հատուկ ծառայություններին եւ իրավապահ մարմիններին հատուկ տեխնիկայի մատակարարման պարզեցումը թույլ կտա առավել արդյունավետ պայքարել ահաբեկչության դեմ, հաղորդում է Lenta.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---