ԵԱՀԿ ՄԽ հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերություններն ու Ղարաբաղի հիմնախնդիրը կապված չեն միմյանց հետ

PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը երկու տարբեր գործընթացներ են, որոնք զուգահեռ են ընթանում, բայց կապված չեն միմյանց հետ»,- ասվում է Անկարայում Ֆրանսիայի դեսպանության հաղորդագրության մեջ, որը տարածվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեի այցի ավարտից հետո:



Անցյալ շաբաթ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքու կատարած իր այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին խոստացավ, որ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ ԼՂ հարցը լուծված չէ:

Երեւանն ու Անկարան երկար ամիսներ բանակցություններ էին վարում` ուղղված դիվանագիտական հարաբերությունների ստեղծմանը եւ տարվա ապրիլի 23-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-երը Շվեյցարիայի ԱԳՆ միջնորդությամբ ստորագրեցին համատեղ հայտարարություն հարաբերությունների կարգավորման մասին:



Բայց այն բանից հետո, երբ Թուրքիայի դաշնակից Ադրբեջանը քննադատության ենթարկեց Անկարայի գործողությունները, թուրքական կողմի ներկայացուցիչները հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց չի լինի, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---