«Ճանապարհային քարտեզի» նախապայմանը. Հայաստանի կողմից Թուրքիայի տարածական ամբողջականության ճանաչում

PanARMENIAN.Net - «Մեր իշխանություններին այնպես են ներկայացնում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ նախապայմաններ չկան, բայց ավելացել է մի նախապայման, որը ստվերում է մնացել. Հայաստանի կողմից Թուրքիայի տարածական ամբողջականության ճանաչումը»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Նրա խոսքերով, համաձայնագրի վերջում ավելացել է Կարսի պայմանագիրը կրկնակի վավերացելու նախապայմանը: «Եթե առաջ նախապայման էին համարվում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը եւ Հայաստանի հրաժարվելը Հայոց ցեղասպանության ճանաչումից, ապա այժմ առաջին պլան է մղվում Թուրքիայի տարածական ամբողջականության հարցը: Երեւանը պետք է Ախուրյան-Արաքս գետերի ընթացքով սահմանը ճանաչի որպես հայ-թուրքական սահման»,- հայտարարել է նա, ընդգծելով, որ այդ փաստաթուղթն իրավաբանական ուժ չունի, քանի որ կնքվել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առանց Հայաստանի մասնակցության: «Այդ երկու երկրները լուծել են երրորդ երկրի սահմաննների հարցերն առանց նրա ներկայության, բացի դրանից, ո'չ Խորհրդային Ռուսաստանը, ո'չ քեմալական Թուրքիան միջազգային սուբյեկտի իրավունք չունեին: Եվ ես կարծում եմ, որ այդ փաստաթուղթը կյանքի կոչել կտրականապես չի կարելի»,- հայտարարել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը:



«Բոլորը կարող են ասել, որ 71 մլն բնակչություն ունեցող Թուրքիան Հայաստանի հետ ոչ մի խնդիր չի տեսնում: Պետք չէ մոռանալ, որ Թուրքիայի արեւելյան հատվածը մշտապես գտնվում է սպառնալիքի տակ, այսինքն խոսքը գնում է Արեւմտյան Հայաստանի մասին, քանի որ այսօր այն բնակեցված է քրդերով, իսկ քրդական հարցը շատ է անհանգստացնում Թուրքիային: Դրանից հետեւում է, որ Հայաստանի հետ արեւելյան հատվածը շատ կարեւոր է, ահա թե ինչու է անհրաժեշտ Հայաստանի կողմից հայ-թուրքական սահմանի իրավաբանական ճանաչումը, քանի որ միջազգային տեսանկյունից Ախուրյան-Արաքսը հայ-թուրքական սահման չի համարվում»:





«Պետք չէ մոռանալ, որ Ամերիկան միշտ հիշեցնում է, որ ԱՄՆ կողմից հայ-թուրքական սահման են համարվում այն սահմանները, որոնք նշված են Վուդրո Վիլսոնի քարտեզում 1921-ի նոյեմբերի 22-ին: Մինչեւ այժմ այս քարտեզը դեռ վավեր է: Եթե «ճանապարհային քարտեզում» չկա «Կարսի պայմանագիր» տերմինը, ապա նշանակում է, որ խոսքը դրա մասին չի գնում, մայիսն արդեն վերջանում է, իսկ տեքստը դեռ չի հրապարակվել, նա կարող է ձեւակերպվել այլ կերպ, ինչը շատ խորամանկ քաղաքական քայլ է»,- հայտարարել է Աշոտ Մելքոնյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---