Թուրքիան մտադիր է Եվրոպային իրանական գազ մատակարարել

PanARMENIAN.Net - Թուրքիան եւ Իրանը կսկսեն գազատարի շինարարությունը, որով իրանական գազը կփոխադրվի Եվրոպա: Այդ մասին հաղորդել է Թուրքիայում Իրանի դեսպանության պաշտոնական ներկայացուցիչը: 1740 կմ երկարությամբ գազատարով Եվրոպային կմատակարարվի 20,4 մրդ խորանարդ մետր գազ «Հարավային Պարս» հանքավայրից: «Գազատարը Թուրքիայից կանցնի Հունաստան, այնուհետեւ Իտալիա եւ այլ եվրոպական երկրներ», - ասել է Անկարայում Իրանի դեսպանության տնտեսական հարցերի վարչության ղեկավար Ահմադ Նուրանին, ավելացնելով, որ իրանական գազ կարելի է մատակարարել նաեւ Nabucco գազատարով, սակայն այդ մասին համաձայնագիր դեռ չի ստորագրվել, հաղորդում է Reuters-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---