ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Գրիգորի Կարասինի հետ

PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին հատուկ քարտուղար` ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բերնար Ֆասյեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, որը Մոսկվա էր ժամանել Սանկտ-Պետերբուրգից, որտեղ հունիսի 4-ին մասնակցել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպմանը:



Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի դրությունն ու հեռանկարները Սանկտ-Պետերբուրգի հանդիպման լույսի ներքո, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդական ջանքերի հետագա համակարգումը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---