Թուրքիայի եւ Կանադայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Հայոց ցեղասպանության հարցը

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն G8 ԱԳՆ ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում հանդիպել է իր կանադացի գործընկեր Լուորենս Կեննոնի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կանադա-թուրքական հարաբերությունների հարցերը եւ երկկողմ կապերի զարգացման ճանապարհները: Ինչպես հաղորդում են թուրքական աղբյուրները, բանակցությունների ընթացքում շոշափվել է նաեւ Հայոց ցեղասպանության հարցը: Ահմետ Դավութօղլուն ընդգծել է այց հարցի վերաբերյալ Կանադայի կառուցողական մոտեցման կարեւորությունը, հաղորդում է World Bulletin-ը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---