Շառլ Ազնավուրն իր հավատարմագրերն է հանձնել Ժնեւում ՄԱԿ կենտրոնակայանի ղեկավարին

PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին Ժնեւում` Միավորված Ազգերի Կազմակերպության Ժնեւյան կենտրոնակայանում, ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրն իր հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ-ի Ժնեւյան կենտրոնակայանի ղեկավար Սերգո Օրջոնիկիձեին:





Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետեւած զրույցի ընթացքում Սերգո Օրջոնիկիձեն, բարձր գնահատելով Հայաստանի նախագահի որոշումը` աշխարհահռչակ մշակութային գործչին վստահելու միջազգային բարձր ատյանում ՀՀ շահերի պաշտպանությունը, նշեց, որ Շառլ Ազնավուրի գործունեությունը կարեւոր է լինելու թե` Հայաստանի, եւ թե` ՄԱԿ-ի համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---