ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հուլիսի 8-ին ժամանում են Երեւան

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ՄԽ համանախագահները հուլիսի 8-ին ժամանում են Երեւան: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ԱՄՆ համանախագահ Մեթյու Բրայզան:



Այցի նպատակն է նախապատրաստել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, որը տեղի կունենա հուլիսի 17-18-ին Մոսկվայում: Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը բանակցություններ կվարեն ՌԴ նախագահի ձիարշավի մրցանակի շրջանակներում: Ըստ Բրայզայի, կողմերը շարունակում են ջանադրաբար աշխատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Մենք հուսով ենք, որ Մոսկվայում կայանալիք հաջորդ նախագահական հանդիպումը կառուցողական կլինի»,-ասել է ամերիկացի համանախագահը: Երեւանից միջնորդները կմեկնեն Բաքու:



Հանդիպումը Մոսկվայում վեցերորդն է: Սարգսյան-Ալիեւ նախորդ հանդիպումը տեղի ունեցավ հունիսի 4-ին Սանքտ Պետերբերգում, իսկ դրանից առաջ` Պրահայում մայիսի 7-ին: Առաջին բանակցություններն անցել են հունիսի 6-ին Սանքտ Պետերբուրգում, երկրորդ հանդիպումը 2008թ. նոյեմբերին էր Մոսկվայում, երրորդը` Ցյուրիխում ընթացիկ տարվա հունվարի 28-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---