Սանքտ Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոսն աշխատանքային այցով մեկնել է Պսկով

PanARMENIAN.Net - Սանքտ Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով ժամանել է Պսկով: Գլխավոր հյուպատոսի հետ Պսկովում էր գտնվում Սանքտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոսի գործերի կառավարիչ Տիգրան Բալայանը:



Այցի շրջանակներում Վ.Հակոբյանը կհանդիպի Պսկովի մարզի փոխնահանգապետ Սերգեյ Պերնիկովի հետ, կողմերը կքննարկեն գործընկերային հարաբերությունների հեռանկարները, այնուհետեւ հանդիպում կունենա քաղաքաի ղեկավարության հետ:



Նախատեսվում է նաեւ Վ.Հակոբյանի հանդիպումը Պսկովում ԱԳՆ ներկայացուցչի պաշտոնակատար Վլադիմիր Միխայլովի հետ, հաղորդում է regions.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---