Էրդողան. Թուրքիան համաձայն է միայն լիարժեք անդամակցության ԵՄ-ին

PanARMENIAN.Net - «Արդեն 50 տարի է, ինչ մենք սպասում ենք Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: Ինձ համար արտոնյալ գործընկերությունն անընդունելի է: Մենք պահանջում ենք լիարժեք անդամակցություն ԵՄ-ին»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետը իտալական Corriere della Serra թերթին:



Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բազմիցս հայտարարել են, թե չեն ցանկանում տեսնել Թուրքիային ԵՄ կազմում, արտոնյալ գործընկերություն առաջարկելով Անկարային:



Ըստ Էրդողանի, դժվար է հասկանալ այդ դիրքորոշումը, քանի որ ինքը միշտ լավ հարաբերություններ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ: «Սարկոզին անձամբ ինձ ասաց, որ մենք չպետք է մտահոգվենք ԵՄ-ում իր նախագահության ժամանակ բանակցությունների ելքի մասին, սակայն որոշ ժամանակ անց նա կոշտ հայտարարություն արեց Շվեդիայում: Եթե մենք հանդիպենք, նա պետք է բացատրի իր այդ վարքագիծը»,-ասել է վարչապետը:



«Մենք հստակ պատասխան ենք ակնկալում: Որոշ առաջնորդներ մեկ բան ասում են, այլ բան` անում: Թուրքիան հոգնել է այս խեղկատակությունից: Մեր ուզածն ընդամենը անկեղծությունն է»,-ասել է Էրդողանը:



Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ է սկսել 2005թ. Այդ ընթացքում բանակցություններ են ընթացել 11 կետերի շուրջ, այժմ բանակցություններ են ընթանում հարկադրության հարցի վերաբերյալ, հաղորդում է turkishny.com-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---