Իրանի նախագահը «գերազանց իրադարձություն» է անվանել իր վերընտրությունը

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, չնայած բողոքի դրսեւորումներին, վերընտրվեց Իրանի նախագահի պաշտոնում: «Սա գերազանց իրադարձություն է»,-հայտարարել է Ահմադինեժադը` նշելով իր ելույթում, որ կառավարության քննադատությունը «ժողովրդի հաջողության բանալին է: Յուրաքանչյուրն յուրովի է քննադատում, ես նույնպես»:



«Մեզ նոր ռազմավարություն է հարկավոր, եւ մենք պետք է նախապատրաստվենք այս նոր շրջանին»,-հայտարարել է նա` հավելելով, որ նոր շրջանը սկսվեց իր վերընտրվելով:



Նրա ելույթին հետեւեցին բարեփոխիչների ելույթները, որոնք նշեցին «լարված մթնոլորտը» երկրում, որի պատճառը կառավարության կոշտ պատասխանն էր ընդդիմությանը:



Ընտրություններն ուղեկցվում էին բողոքի ցույցերով Թեհրանում: Արդյունքում շուրջ 20 մարդ զոհվեց, իսկ 1000 ձերբակալվեցին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---